Տեսեք՝ ինչ լուսանկարներ է հրապարակում Արտյոմ Կարապետյանի 2-րդ կինը

  • Apr 17, 2022

Armlady.am-ն այս անգամ անդրադարձել է դերասան Արտյոմ Կարապետյանի կնոջը՝ Մարթային:

«Վերվարածները» և «Բանակում» նախագծերից հայտնի դերասան Արտյոմ Կարապետյանը, ով մոտ յոթ տարի բնակվում էր Ռուսաստանում, վերջին տարիներին կրկին բնակություն է հաստատել  հայրենիքում: Իր տարբեր հարցազրույցներում դերասանը խոստովանել էր, որ մեկնել էր աշխատանքի նպատակով:

«Մշտական աշխատանք չեմ ունեցել, տվյալ օրը ինչ պատահել է կամ ինչ կարողացել եմ, արել եմ։ Թունավոր նյութերի հետ աշխատանքից սկսած տաքսի քշելով ու բանվորությամբ վերջացրած ամեն ինչ արել եմ։ Չեմ նայել, թե ինչ եմ անում, արել եմ այն, ինչի միջոցով կարող եմ իմ աշխատանքի դիմաց արդար ձևով գումար վաստակել»,- խոստովանել էր Արտյոմը:

Դերասանի անձնական կյանքը հայտնվեց հանրության ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ նա ամուսնալուծվել է և 2-րդ անգամ է ամուսնացել:

 

«Շատ լավ տղերք են, կարևորը՝ սիրում ենք միմյանց, հասկանում ու ընկերություն ենք անում: Մենք շատ լավ ընկերներ ենք : Պարբերաբար, և՛ իմ մոտ են լինում, և՛ մայրիկիլ»,- խոստովանել է դերասանը:

Սակայն անձնական կյանքի մասին Արտյոմը չի խոսում՝ նշելով, որ դա միայն իր անձնականն է:

«Մոտ 17 տարի եթերում լինելով՝ խուսափել եմ անձնական կյանքս հանրայնացնելուց: Գուցե անհամեստություն թվա, բայց ես այն ճանաչված մարդկանցից եմ, ով չի սիրում իր «սառնարանի» ամբողջ պարունակությունը ցույց տալ: Չնայած, ի հակադրություն ինձ, շատերն այդկերպ իրենց փիար անելու ձև են գտել:

 

Video Player

Նույնիսկ վարսավիրանոց կամ սրճարան գնալուց նկարվում ու ֆեյսբուք են գցում: Չգիտեմ, նման բաներից ես միշտ խուսափել եմ: Սիրել եմ, որ մարդիկ ինձ էկրանից են տեսել, ընդունել կամ չընդունել՝ իմ կերպարով…» ,- ասել է Արտյոմը:

Մեկնաբանություն

Որոնում