Տեսեք՝ ինչ ոգևորությամբ են Աննան ու Մարատը սպասում Արամեին, մինչ նա դստեր՝ Աննա-Մարիայի հետ է

  • Sep 25, 2021

Աննա Թովմասյանը միշտ խոսելով երեխաների մասին ասել է, որ նրանք տունը երջանկությամբ են լցրել: Աննան և երգիչ Արամեն երկու երեխա ունեն` Աննա- Մարիան և փոքրիկ Մարատը :

«Աննա-Մարիան պապայի աղջիկն է». խոսելով Արամեի և երեխաների հարաբերությունների մասին ասել էր Աննան:

Մինչև Մարատի ծնվելը կարանտինային շրջանում, երբ ընտանիքը տանն էր բազմիցս նշել են, որ իրենք վատ չեն զգում ամբողջ օրը տանը լինելուց, այդ շրջանում իր հարցազրույցներից մեկում Աննան ասել էր որ «ինքը ,Արամեն ու իրենց դուստրը միասին մարզվում են և այդպես նա և իր քաշն է պահպանում և ժամանակն անցկացնում է ընտանիքի հետ:

«Մեր տղայի ծննդով բերկրանքն է ավելացել, պարտականություններն էլ, բնականաբար, կրկնապատկվել են: Երկու բալիկի հետ դժվար է, բայց այս ամենը ժամանակավոր է»,-ավելի ուշ հարցազրույց տալով նշել է Աննան եւ ավելացրել, որ Մարատը հանգիստ երեխա է.

«Շատ խելոք ու ժպտերես է: Աննա Մարիան այս տարիքում ավելի շատ էր ինձ գործի դնում»:

Մեկնաբանություն

Որոնում