Տարիներ առաջ նկատելի էր Մաշ Իսրայելյանի և դերասան Բեն Ավետիսյանի ջերմ ընկերական հարաբերությունները, հետո արդեն այն, որ մտերիմ ընկերներն այլևս չեն շփվում։ Երգչուհին իր հարցազրույցներից մեկում հաստատել էր, որ կոնֆլիկտ եղել է։
Դեպքից տարիներ են անցել և օրերս, երբ Մաշի դստեր ծննդյան տարեդարձն էր, Բենը սոցիալական իր էջում շնորհավորել է՝ հրապարակելով փոքրիկ Աննայի լուսանկարը.
«Ծնունդդ շնորհավոր իմ սիրուն Աննաս»,- գրել էր դերասանը։
Հիշենցնենք, որ կոնֆլիկտի մասին Մաշը խոսել էր LIFEROOM հաղորդման շրջանակներում։
Մաշը նշել էր որ Բենն ու Դիանան պարզապես ԱՄՆ-ում են գտնվում, ինչին հաջորդել էր դիտարկում, որ նրանք սկսել էին չշփվել դեռևս այն շրջանում, երբ զույգը Երևանում էր։
Մաշը չէր հերքել, որ որոշակի խնդիրներ եղել են իր ամուսնու և Բենի միջև, ապա կատակելով հավելել էր, որ մի փոքր էլ իր գործոնը կար։
Մաշի խոսքով՝ Բենի կնոջ հետ որևէ խնդիր ինքը չի ունեցել։ Մաշը վստահեցրել է, որ բոլոր խնդիրներն անցյալում են, ըստ նրա՝ եթե Բենը և Դիանան Հայաստանում լինեին, ամեն ինչ նախկինի պես կլիներ։