Մարտի 8-ին՝ Կանանց միջազգային օրվա առիթով, հայկական շոու բիզնեսի իգական սեռի ներկայացուցիչները սոցիալական ցանցերի իրենց էջերում լուսանկարներ ու տեսանյութեր էին հրապարակում՝ ցույց տալով, թե ինչ նվերներ են ստացել և ինչպես են անցկացրել իրենց օրը:
Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը ինստագրամյան իր էջի սթորի հատվածում ցույց է տվել շքեղ ծաղկեփունջը, որը ստացել էր սկեսուրից:
Նշենք, որ Հռիփսիմեն հայկական շոու բիզնեսի այն ներկայացուցիչներից է, ով երբեք չի սիրում խոսել իր անձնական կյանքի և ընտանիքի մասին: