Տեսեք`ինչպես են Մհեր Բաղդասարյանն ու Արա Ղազարյանը եթերում խայտшռակում դերասանուհի Մագային

Join Telegram
  • Sep 04, 2023

Արա Ղազարյանը և Մհեր Բաղդասարյանը իրենց «Օձի լեզու» հաղորդման հերթական թողարկման ընթացքում անդրադարձել էին վերջին շրջանում հայ իրականության մեջ լայն տարածում ստացած և աղմուկ բարձրացրած մի շարք իրադարձությունների։ StarNews-ը հետևել է հաղորդմանը և առանձնացրել հետաքրքիր հատվածները։

Ընդամենը օրեր առաջ համացանցում սկանդալային տեսանյութ հայտնվեց, որտեղ մայրը բռնություն էր գործադրում անչափահաս դստեր նկատմամբ՝ դրան մասնակից դարձնելով նաև իր մյուս անչափահաս երեխաներին։ Իր խոսքում Արան նշեց, որ տեսանյութը մեծ արագությամբ տարածվում էր համացանցի օգտատերերի կողմից և հանրությունը չի գիտակցում, որ նման հոլովակների տարածումը ևս քրեորեն պատժելի է։ Մհերն էլ նշել էր, որ կան մի շարք խնդիրներ, որոնք կարելի է ուսումնասիրել հենց այս դեպքով.

«Առաջին հերթին սոցիալական աշխատողների խնդիրն է։ Սեռական բռնի գործողություններ են տեղի ունեցել հոր կողմից իր անչափահաս աղջիկների նկատմամբ։ Մարդկային կյանքը ինձ համար բացարձակ արժեք է, բայց ես կցանկանայի, որ այս երկու ծնողները մահապատժի ենթարկվեին։ Հայրը դատապարտվել է այս գործով և դա պետք է լիներ սոցիալական աշխատողների առաջնային օրակարգում այս ընտանիքին ամենօրյա ռեժիմով հետևել, հատկապես, որ մայրը դատապարտված է եղել կեղծ ցուցմունքի համար և տարբեր գողությունների մեջ է կասկածվել։ Սա պետք է կարմիր լույս լիներ սոցիալական աշխատողների համար։ Մյուս կողմից՝ և՛ շենքի բնակիչները և՛ դպրոցը անընդհատ դիմել են, որ այս երեխաները հեռացվեն։ Այսինքն՝ այս երեխաները անընդհատ խտրականության ու խարանի են ենթարկվել դպրոցում։ Դպրոցի անձնակազմի, ուսուցիչների և տնօրենի առաջնային խնդիրը պետք է լիներ, որ երեխաները խտրականության չենթարկվեին։ Հոր կողմից բռնության ենթարկված երկու երեխաներից մեկն է հոգեբանի հետ աշխատանք անցել, մայրը դեմ է եղել, որ մյուս երեխաներն էլ հոգեբանական աջակցություն ստանան և սոցիալական աշխատողները միայն դրանով են բացատրում։ Ես կարծում եմ, որ այն սոցիալական աշխատողը, ով հաճախ հարցազրույցներ է տալիս և պատասխանատու է սրա համար պետք է դիմում գրի և իր դիմումի համաձայն դուրս գա աշխատանքից, քանի որ ինքը իր վատ աշխատանքի պատճառով կործանել է մի քանի երեխայի ճակատագիր»,- ընդգծել էր Մհերը։

Արան էլ իր հերթին շեշտել էր, որ ընտանեկան բռնությունը խորը արմատներ ունի Հայաստանում և այս դեպքը միակը չէ.

«Քանի որ տոտալ անտարբերություն է հասարակության շրջանում, բոլոր շերտերի մոտ, և՛ հարևանների մոտ, այսինքն՝ հասարակությունը հիվանդ հասարակություն է։ Հիմա ունենք ֆիքսված փաստ, որ ունենք հիվանդ, դաժան, հանցագործ մայր, ով պետք է պատժվի, բայց արդյո՞ք կպատժվի, թե ովքեր են պատվիրատուները։ Ինչպե՞ս պատահեց, որ ձմռանը կամ գարնանը նկարած տեսանյութը պահեցին և հիմա հանեցին և հենց այդ ընթացքում կրկին իրավապաշտպաններն ակտիվացան ու սկեցին քննարկել Ստամբուլյան կոնվենցիայի հարցը, ես էլ ոչ մի բանի չեմ հավատում»,- նշել էր Արան։

Վերջերս համացանցում հայտնվեց նաև մեկ այլ տեսանյութ, որտեղ Արթուր Աբրահամը Հյուսիսային պողոտայում ագրեսիվ տոնով է արտահայտվում և հայհոյանքներ հասցնում մի քաղաքացու և այդ պահին բռնցքամարտիկի կողքին էր նաև երեխան։ Այս դեպքը նույնպես բազմաթիվ քննադատությունների ենթարկվեց ու քննարկվեց։ Հաղորդման ընթացքում Արան և Մհերը անդրադարձել էին նաև այս թեմային.

«Կարծում եմ, որ Արթուր Աբրահամը իր կենսագրությամբ և իր կարիերայով հսկայական կենդանի օրինակ է, թե ինչպետ պետք է ապրել և ինչպես պետք է ներկայացնել ազգը դրսում և նմանօրինակ դիպվածների ժամանակ, երբ հասարակ քաղաքացիները հունից հանում են մարդկանց, երբեմն այդ հայտնի մարդիկ դառնում են անկառավարելի։ Ես չեմ կարծում, որ մեծ հանցանք է արել Արթուր Աբրահամը։ Նման կերպ արտահայտվում են լավ տղեքը Երևանի փողոցներում ամեն օր, ամեն վայրկյան, ամեն մի սրճարանի դիմաց, սակայն այդ տղաների մասին ռեպորտաժներ չի տարածվում և դրա մասին չենք էլ իմանում։ Մենք Արթուր Աբրահամի արարքը քննարկում ենք այն դեպքում, երբ մեր ԱԺ նախագահը Կասկադում թքում է սփյուռքահայի աչքի մեջ։ Դրանից հետո մենք ինչի ենք զարմանում, որ Արթուր Աբրահամը կարող է վատ արտահայտվել մուրացկանի նկատմամբ»,- նշել էր Արան, Մհերն էլ հավելել էր, որ հասարակությունը 1 րոպեում կարող է մոռանալ մարդու հեղինակությունն ու ավանդը։

Այս շրջանում մյուս աղմկահարույց դեպքն էլ տրանսգենդերի սպանությունն էր և այս մասին խոսելիս Մհերը շեշտեց, որ դեպքի հաջորդ օրը ադրբեջանական կողմի կրակոցից զոհվեց հայ զինծառայող, սակայն լրատվամիջոցները նույն ջանասիրությամբ չլուսաբանեցին և չտարածեցին այդ ողբերգությունը.

«Ինչու՞ այդ հայորդու հիշատակին որևէ մոմավառություն տեղի չունեցավ, որևէ հանրային կազմակերպություն այդ մասին չխոսեց, բայց հաջորդ օրը Կոմիտասի պուրակում տեղի ունեցավ մոմավառություն՝ տրանսգենդերի հիշատակին, որին ներկա էին բազմաթիվ եվրոպական երկրների և ԱՄՆ դեսպանը Հայաստանում։ Ինչու՞ որովհետև սպանվածը տրանսգենդեր է և միայն այդ պատճառով պետք է հարգել հիշատակը, բայց որ այդ սպանվածը հանցագործ է, այն որ օգտագործել և տարածել է թմրանյութեր՝ դրանով կործանելով այլ ընտանիքներ և այլ մարդկանց կյանքեր՝ դա հաշվի չենք առնում»,- նշել էր Մհերը։

Ավելի վաղ Մհեր Բաղդասարյանի Tete a Tete հաղորդման ժամանակ էլ տիկտոկեռ Մագա Հարությունյանը սկանդալ բարձրացրել, լքեց տաղավարը՝ Սուրեն Փահլևանյանի հետ կապված հարցադրման պատճառով, ապա կրկին հետ վերադարձավ տաղավար։ Մհերը «Օձի լեզվի» ընթացքում խոսել էր նաև այդ միջադեպի մասին.

«Այդ հարցից Մագան վիրավորվում է, վերցնում իր բարեմասնությունները ու հեռանում։ Բազմաթիվ մեղադրանքներ կան այս պահին իմ հասցեին հնչող, բայց տրամաբանություն չկա այդ ամենում, որովհետև ես արել եմ իմ աշխատանքը։ Իմ կարծիքով էս աղջիկը շատ խելացի աղջիկ է, որովհետև տիկտոկյան համատարած անդունդում ինքը տարբերվում է, որովհետև անզեն աչքով երևում է, որ աղջիկը մտքերը շարադրելու կուլտուրա ունի գոնե, ես ինձ չէի հարգի, եթե նստեի և զրուցեի Վիլենաների և մնացածի հետ։ Թե Մագան ինչ սկզբունքներով և ինչպես է իր արժանապատվությունը փորձում համադրել արդյունքի հետ, ես դժվարանում եմ ասել, որովհետև ես չեմ պատկերացնում երիտասարդ հայ աղջկա, ով կարող է կրծքերը կիսով չափ երբեմն էլ ամբողջությամբ բացել ինստագրամում։ Ես վստահ եմ, որ այս աղջիկը իր մեջ ունի այնքան խարիզմա, համարձակություն և ինքնավստահություն, որ կարող է շատ բանի հասնել, պարզապես պետք է այդ ընթացքում արժանապատվությունը չկորցնել»,- ընդգծել էր Մհերը։

Արան էլ Մհերին շարունակելով նշել էր, որ պրոդյուսերները նման հիմար մարդկանց դարձնում են հայտնի։

 

Մեկնաբանություն

Որոնում