StarNews-ը հայտնել էր, որ մահացել է դերասանուհի Մարինկա Խաչատրյանի տատիկը։ Այդ մասին Մարինկան հայտնել էր իր ինստագրամյան էջում։
Այսօր դերասանուհին նոր հուզիչ գրառում է արել ու նշել, որ արդեն 40 օր է ինչ իր տատիկը մահացել է.
«40 օր առանց քեզ իմ տատիկ։ Քեզ շատ եմ կարոտում տատ», – համատեղ լուսանկարին կից գրել էր Մարինկան։
Այս ընթացքում դերասանուհին մի քանի հուզիչ գրառում է արել, որոնք նույնպես ներկայացնում ենք ձեզ։
«Շնորհակալ եմ իմ ապրած տարիների համար… Շնորհակալ եմ քո տված մեծ սիրո ու հոգատարության համար… Մանկությանս մի մասը գնաց… Թող Աստված հոգիդ լուսավորի իմ տատիկ»,- գրել էր դերասանուհին։