StarNews-ը առաջինն էր գրել, որ ԱՄՆ-ում լույս աշխարհ է եկել գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր`Լուսին Ալեքսանյանի դուստրը: Լուսինն ու ամուսինն իրենց դստերն անվանել են Կարինա:
Փոքրիկ Կարինան և մայրիկը դեռ ԱՄՆ-ում են, սկաայն շուտով պատրաստվում են վերադառնալ Հայաստան, ինչի առիթով Ալեքսանյանի մյուս դուստրը`Աստղիկը իր երեխաների հետ նվերներ է պատրաստել:
Նա ցույց է տվել, թե ինչպես են երեխաները ոգևորված սպասում իրենց քույրիկի գալույ և ինչպես են զննում իրենց պատրաստած նվերներ ը:
Նշենք, որ Ալեքսանյանի դուստրն ամուսնացել է նախորդ տարի: Լուսինի ամուսինը Արմեն Աղաբաբյանն է։ Նա Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր, ֆիզ. մաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Աղաբաբյանի որդին է, բացի այդ՝ նրա ընտանիքը, մասնավորապես՝ Ալեքսանյանի փեսան, ծաղկի բիզնեսով է զբաղվում։
Համացանցում լայնորեն տարածվում էր նրանց հարսանյաց գերշքեղ կադրերը: