Տեղեկացրել էինք, որ Հունվարի 7-ին երգչուհի Սիրուշոյի ծննդյան տարեդարձն էր: Երգչուհին նշում էր իր 36-ամյակը: Երգչուհու հրապարակումներից պարզ դարձավ, որ նա ծննդյան տարեդարձը դիմավորել է Արաբական Միացյալ Էմիրություններում:
Starnews-ի աչքից չի վրիպել այն, որ երգչուհին ծննդյան տարեդարձը նշել է հայազգի միլիոնատեր Կարեն Կարապետյանի դստեր`Տաթևիկի հետ:
Բացի այդ` համացանցում կադրեր են հայտնվել, որտեղ Սիրուշոն գրկախառնված է իրենց քավորի`Գենադի Ստեփանյանի որդու` Շագորի հետ:
«Եղբայր»,- գրել է Սիրուշոն`ավելորդ խոսակցություններից խուսափելու համար:
Նշենք, որ սիրված երգչուհուն բազմաթիվ շնորհավորանքներ են հղել:
Այս առիթով երգչուհին լուսանկար էր հրապարակել և գրել.
«Շնորհակալ եմ: Thank u»:
Նշենք նաև, որ Սիրուշոն օրեր առաջ էլ իր միկրոբլոգում դստեր մասնակցությամբ տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր` ինչպես են մայր և դուստր ժամանակ անցկացնում միասին:
Տեսանյութում լսվում էր Սիրուշոյի փոքրիկի ուրախ ծիծաղը:
«Միայն դրական լիցքեր»,- տեսանյութին կից գրել էր երգչուհին: