Տեսեք, թե որքան է մեծացել Էդգար Իգիթյանի որդին ու մայրիկին նմանվել

  • Jan 07, 2023

Դերասան Էդգար Իգիթյանն ինստագրամյան իր էջում ամանորյա ֆոտոշարք է հրապարակել է կնոջ և որդու հետ, որին կից գրել է.

«Թող 2023 թվականը սովածին հաց տա, հիվանդին` առողջություն, որբին` ծնող, խավարին` լույս, մրսածին` ջերմություն, անհավատին` հավատք, իսկ մեզ… Իսկ մեզ թող տա մեր սեփական ցանկությունները մեր սեփական ձեռքերով իրականացնելու հնարավորություն…

Թող Նոր տարին լինի գեղեցիկը տեսնելու և գնահատելու, առողջության, մեր երկարատև մաքառումների, արդյունքների ճաշակման, չիրագործված հույսերի իրականացման, համերաշխության և սիրո տարի, ետևում մնան բոլոր դժվարություններն ու ամենօրյա հոգսերը… Թող որ այն նոր հաջողությունների ու նոր ձեռքբերումների սկիզբ լինի, խաղաղություն ու բարօրություն թող տիրի մեր երկրում ու բոլորիս ընտանիքներում:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:

 

 

Լուսանկարներից երևում է, թե որքան է մեծացել Էդգարի տղան, նա ամբողջովին մայրիկին է նմանվել:

 

Մեկնաբանություն

Որոնում