Այսօր երգչուհի Արևիկ Ալավերդյանի դստեր`փոքրիկ Կարինեի ծննդյան տարեդարձն էր:
Երգչուհին իսկական տոնի էր վերածել փոքրիկի օրը:
StarNews-ը հետևել ու նկատել է, որ միջոցառմանը ներկա են եղել աստղային մայրիկներ`իրենց փոքրիկների հետ միասին, դե իսկ երեկոն անցկացվել է ամենապահանջված մանկական սրճարաններից մեկում:
Մեր աչքից չի վրիպել, թե ինչ արտասովոր դեպք է տեղի ունեցել տարեդարձին: Բանն այն է, որ տորթի մոմերը փչելիս այրվել է Կարինեի տորթը, որի որոշ մասը եղել է տորթ, որոշը`մուլյաժ:
Այդ իսկ պատճառով տորթի մոմերի կրակից արվել է մուլյաժը: Բարեբախտաբար որևէ մեկին վնաս չի հասցվել, քանի որ հասցրել են հանգցնել այրվող տորթը: