Տիգրան Ասատրյանը`բանտում հայտնվելու, դրա պատճառի և ապրած օրերի մասին

  • Jan 22, 2024

Ամալյա Հովհաննիսյանի LIFEROOM հաղորդման հերթական հյուրը երգիչ Տիգրան Ասատրյանն է։
Հաղորդման ընթացքում երգիչը անդրադարձավ մի շարք թեմաների։

Այդ թվում խոսեց՝ ԱՄՆ տեղափոխվելու և սկզբնական շրջանում դժվարություններ ունենալու մասին: Տիգրան Ասատրյանը հաղորդման սկզբում խոսեց 2007 թվականին ԱՄՆ- ում անազատության մեջ լինելու մասին։

StarNews-ը ներկայացնում է երգչի անկեղծ խոստովանությունը:

«Դժվար մի ժամանակաշրջան էր, բայց դա էլ հաղթահարեցինք։
Ես որևէ մի հարցազրույցի ժամանակ սա չեմ ասել։
Հայրիկիս մահից մեկ տարի հետո՝ թուղթ չունենալու համար բանտ ընկա։
2001 թվականին սկսվեց ստուգում նրանց նկատմամբ ովքեր թուղթ չունեին, բայց քանի որ առ այսօր, Փառք Աստծո ես չունեմ որևից է կրիմինալ հետք կամ վարք ես չեմ վտարվել Միացիալ նահանգներից։
Էդ ժամանակահատվածը տևեց 11 ամիս մինչև պարզաբանեցին ու ճշտեցին ամեն բան։
Էդ ամեն նեղությունը դժվարությունը հաղթահարել եմ հանուն իմ ընտանիքի , իմ երեխաների ապագայի ես շատ հանգիստ կարող էի համաձայնվել և հեշտ երկու շաբաթից ինձ դեպորտ անեին բայց այստեղ կային նպատակներ, երեխաներս շատ լավ էին սովորում նրանց ապագայի համար էդ նեղությունը ինձ վրա վերցրի և պատվով էդ ամենը հաղթահարեցի։
Ես հավատում էի ապագային, ես լավատես մարդ եմ։
Իմ ամենադժվար ու ծանր փուլը եղել են կորուստները՝ եղբորս, հայրիկիս հետո, մայրիկիս, իսկ ֆինանսը ինձ համար չգիտեմ էլ որ տեղում ա։
Օրա եղել, որ ես անգամ 10 դոլլար չեմ ունեցել, բայց ես չեմ հիասթափվել, չեմ ընկճվել։
Ես սիրում եմ դժվարություններ։
Իսկ 11 ամիս անազատությունը ինձ համար մեծ դպրոց էր, ես միշտ հանգիստ ապրել եմ մեր ծնողը չի թողել որ մենք նեղություն կրենք, ասում էր դուք մենակ զգուշ եղեք, որ ամփորձանք լինեք ես ձեր կողքն եմ սարի պես։
Բայց կյանքը մեզ բոլորովին ուրիշ կողմ տարավ, անգամ պատկերացում չունեինք որ էսպես կլինի, բայց ես իմ ուժերի վրա վստահ լինելով մտածեցի իմ ապագայի մասին ու հասկացա, որ ամենաճիշտը իմ հայրիկի գործը շարունակելն ա»։

Մեկնաբանություն

Որոնում