StarNews-ը բազմիցս խոսել է Արամ Ասատրյանի որդիների`Տիգրան և Արտաշի ընտանիքների, այստեղ առկա խնդիրների և հաշտությունների մասին:
Երկար ժամանակ եղբայրները միմյանց հետ չշփվելուց հետո սկսեցին շփվել, մասնակցել միմյանց առիթներին:
Սակայն այս ամենին չէր մասնակցում Արտաշի կինը`Աննան և տպավորություն էր, որ հենց նրա պատճառով է եղել խնդիրը:
Վերջերս Աննան և Արտաշը մեկնել էին Մալդիվներ, այնտեղ շքեղ և նախանձելի հանգիստ ունեցան:
Նրանք հաճախ էին հրապարակումեր անում, որտեղից երևում էր, թե որքան լավ հանգիստ է վայելում զույգը:
Եվ ահա ակտիվություն է սկսվել Տիգրանի և կնոջ`Նունեի մոտ: Տպավորություն է, որ Տիգրանն ու կինը, ովքեր նախկինում այնքան էլ աչքի չեն ընկել համատեղ հրապարակումներով, ասես փորձում են մրցակցության մեջ մտնել և հետ չմնալ Արտաշից ու կնոջից:
Ինչևէ`StarNews-ին մնում է միայն հիշեցնել, որ նրանք եղբայրներ են և մրցակցությունն ավելորդ է: