Գաղտնիք չէ, որ տևական ժամանակ է համացանվում ակտիվորեն քննարկվում է երգիչ Մգեր Արմենիայի ամուսնալուծության վերաբերյալ լուրը:
Starnews-ը նկատել էր, որ զույգը միմյանց չի հետևում ինստագրամյան էջերում և չի հրապարակում համատեղ լուսանկարներ:
Տվյալ թեմայի վերաբերյալ Մհեր Արմենիան հերքում էր ներկայացրել` իր ֆեյսբուքյան իր էջում գրել էր․
«Երեկվանից հետևում եմ սոցցանցերում իմ և իմ ընտանիքի վերաբերյալ կեղծ լուրերին:
Կուզենամ ասել հետևյալը.
Լավ կլիներ մտածեիք, թե ինչպե՞ս բաժանեցին ձեզ իրարից, ինչպե՞ս բաժանեցին Արցախը Հայաստանից, ինչպե՞ս բաժանեցին Հայ Ժողովրդին իրարից, ինչպե՞ս մնացին հազարավոր հայ ընտանիքեր առանց հայրերի և եղբայրների, ինչպե՞ս բաժանեցին ձեզ սևերի ու սպիտակների, և ի վերջո ինչպե՞ս բաժանեցին ձեզ Աստծուց:Ես ամուսնալուծված չեմ և մտադրություն չունեմ ձեզ չարակամներիդ երջանկացնելու….»:
Հետաքրքրականն այն է, որ ամուսնալուծությունը հերքող Մհերը վերջին օրերին այնպիսի հրապարակումներ է անում, որոնք ևս փաստում են այն, որ երգչի անձնական կյանքում ամեն բան այնքան էլ հարթ չէ:
Նա անընդմեջ հրապարակումներ է անում` համեմատելով մոր և կնոջ սերերը: Մհերը անընդհատ ուզում է հասկացնել իր հետևորդներին, որ չի կարելի կնոջը մորից ավել դասել, քանի որ կինը երբեք չի կարող լինել այնքան հարազատ, որքան մայրը:
Եվ ահա Մհերը կրկին բորբոքված է: Նա տեսանյութ է տարածել, որտեղ ասվում է, որ տղամարդը պարտավոր է սիրել միայն մի կնոջ, և դա միայն իր մայրն է:
Մհեր ջան, հանդարտվիր, ամոթ է, կյանքիդ թեման տեղափոխել ես ինստագրամ:
Իհարկե ընդունում ենք, որ մայրական սերն անգնահատելի է, բայց հատկապես քո անձնականին վերաբերող լուրերից հետո այնքան էլ ճիշտ չի հասկացվում այս ամենը:
Տպավորություն է, որ որևէ մեկին բան ես ուզում ապացուցել կամ հասկացնել: