«Տղայիս հույս չէին տալիս,բայց հավատում էի, որ կհաղթենք».Դավիթ Հակոբյանի հուզիչ պատմությունը

  • Dec 05, 2022

Ամալյա Հովհաննիսյանի Liferoom հաղորդման շրջանակներում անկեղծ զորւյց է ունեցել բեմադրիչ, դերասան Դավիթ Հակոբյանը։

Նա խոսել է երկրորդ երեխայից հետո ունեցած դժվարությունների մասին։

<<Երեխաների ծնունդները մեր կյանքում շատ հետաքրքիր զգացողություններ են բերում, ես մի քիչ տաքարյուն էի, նախքան դստերս ծնվելը, իմաստուն չէի, հաճախ էի կռիվների մեջ ընկնում։ Ես շատ հանդարտվեցի, ես հասկացա , որ ես հայրացա, ուսերս ծանրացան, հասկացա, որ ես ինքնս ինձ ամեն բան թույլ տալու իրավունք չունեմ, որովհետև ես պարտականություն ունեմ։ Սա գլխավոր պարտականությունն է։ Երկրորդ երեխայիս՝որդուս ծնվելուց հետո, ինքը մի քիչ ծանր հիվանդություններ տարավ, նույնիսկ անհույս, բայց հավատը մեզ օգնեց հաղթահարել։ Ես ու կինս խորապես հավատում էինք, և այդ հավատը մեզ օգնեց, որ հաղթենք։ Այն հիվանդանոցը, որտեղ որդիս պառկած էր, ամեն առավոտ հայտնում էին, որ մի երեխա մահացել է, բժշկությունը զարգացած չէր, լավ դեղեր չկային, նույնիսկ կնոջիցս թաքուն թուղթ եմ ստորագրել, որ կարող է առավոտյան չլինի։ բայց եղավ, հավատացինք և եղավ, իհարկե դա եղավ մեծ տառապանքի գնով եղավ, բայց ուրախ եմ, որ դա ապրեցինք մենք, որովհետև ես դա գրքերում չկարդացի, ես դա ապրեցի։ Ամիսներ շարունակ դժվար օրեր անցկացրինք, բահց հավատցինք և հաղթեցինք>>։

Մանրամասները՝տեսանյութում

Մեկնաբանություն

Որոնում