Ձեր գովազդն այստեղ

Տղաս էլ ա սուրճ դրել, հարսս էլ՝ չեմ կարողանում խմել․ բլոգեր Արուսյան արդարանու՞մ է

  • Sep 23, 2023

Օրերս StarNews-ը անդրադարձել էր ռուսաստանաբնակ  հայ բլոգեր Արուսյային և նրա լռությանը։ Օրեր շարունակ Հայաստանում և Արցախում ստեղծված է ծանր և լարված իրավիճակ, իսկ հազարավոր հետևորդներ ունեցող բլոգերը որոշել էր մի կողմ քաշվել, չխոսել և իր հայրենիքում առկա խնդիրները, ինչպես նաև Արցախում հայերի ցեղասպանությունն անտեսել։

Սակայն, ընդամենը ամիսներ առաջ․ երբ բլոգերը Հայաստանում էր, նրան տարբեր հայտնի մարդիկ մեծ շուքով էին դիմավորում և ճանապարհում։ Իսկ ահա այս դաժան օրերին, երբ յուրաքանչյուր հայ խնդրում է այս կոտորածը տեղափոխոլ միջազգային հարթակ, պատմել, թե ինչպես է ադրբեջանական կողմը սոված ու անտուն թողնում արցախցիներին, տիկին Արուսյան գերադասում է լռել:

Մեր այս հրապարակումից հետո՝ Արուսյան հանդես է եկել սթորիներով, որի ժամանակ ասես արդարանում է ու նշում, որ օրինակ՝ իր տղան առավոտյան սուրճ է դրել, իսկ հիմա էլ հարսը, սակայն ինքը չունի տրամադրություն և չի կարողանում խմել։ Նա նշում է, որ իրենց տանն այնպիսի մթնոլորտ է, որ արթնանում են և չեն կարողանում անգամ միմյանց ողջունել, քանի որ իրենց սրտում և հոգում տխրություն է։ Բլոգերը նաև նշել է, որ ինքը չի կարող անել ոչինչ, քանի որ ինքը իր տան տերն է և իր տան ղեկավարն է, ինքը երկրի ղեկավար չէ, գետևաբար ոչինչ ասել և անել չի կարող։

Արուսյայի խոսքն ամբողջությամբ՝տեսանյութում։

Մեկնաբանություն

Որոնում