Ցավերս սարսափելի ուժեղ էին. Նելլի Մելիքյանը վերջապես խոսել է 8 ժամ տևած սրտի վիրահատության մասին

  • Dec 02, 2021

Երկուսով հեռուստասերիալից առավել հայտնի դարձած Նելլի Մելիքյանի անունը վերջին շրջանում շատ է շրջանառվում։ Սակայն նրա մասին նյութերն ու հետաքրքրությունը նրա հանդեպ ավելի շատ պայմանավորված է անձնական կյանքով ու խնդիրներով քան կերպարներով։

Քննարկվեց դերասանուհու մասնակցությամբ խոշոր ավտովթարը, բայց քչերը գիտեն որ սա նրա կյանքում միակ դժվարությունը չի եղել Նելլին 8 ժամ տևողությամբ սրտի բաց վիրահատություն է տարել, որի մասին մի անգամ խոսել է իր հարցազրույցներից մեկի ժամանակ.
«փոքր տարիքում տարել եմ ռավմատիզմ հիվանդությունը , որը ինչպես բժիշկներն են ասում կրծում է սիրտը և ես գիտեի որ պետք է վիրահատվեմ, բայց որ այս տարիքում և այս շրջանում չէի մտածում։ Վիրահատությունից շատ էի վախենում մտածում էի չեմ արթնանա։
Վիրահատությունից հետո այնքան վատ էի մեկ շաբաթ չէի հասկանում ինչ է կատարվում, ցավերս սարսափելի ուժեղ էին, բայց դա էլ է մարդու համար, բոլորիս կյանքում էլ լինում են վատ և լավ շրջանն էր».- իր խոսքը եզրափակել է դերասանուհին

Մեկնաբանություն

Որոնում