Մհեր Բաղդասարյանի Tete aT ete հաղորդման հերթական հյուրն էր դարձել Էլեն Հարությունյանը, ով խոսել էր անձնական ու աշխատանքային մի քանի թեմաների մասին։ StarNews-ը հետևել է զրույցին և առանձնացրել հետաքրքիր մանրամասները։
Խոսելով ընտանիքից հեռու անցկացրած տարիների մասին Էլենը նշել էր․
«Վերջին միջոցառումը կազմակերպեցինք, իմ մեկնելուց մի օր առաջ ես վատացա, ընկերներիս, ընտանիքիս շատ էի կարոտում»։
Պարուհին ԱՄՆ-ում իր պարի ստուդիան է հիմնադրել և խոսելով դժվարությունների մասին ասել էր․
«Հայրս պարտքով գումար էր վերցրել, որպեսզի կարողանայի ներկել պատերը, ունենայի հատակ, ավելին չկար այդ դպրոցում, մենք շատ շուտ վերադարձրինք այդ գումարը, դա կարևոր էր ինձ համար։ Բաներ կային, որ Գոռին էլ չէի ասում, որովհետև եթե տեսներ, որ նման մանր բաների եմ ուշադրություն դարձնում, կասեին՝ նորմալ չես։ Իմ ելույթից հետո ես աչքերով փնտրում էի Գոռին և չէի գտնում, փաստորեն ինչ-որ խնդիր էր եղել փարքինգի հետ կապված։ Ինձ համար իմ երջանկությունից առավել ոչինչ չկա այս կյանքում։ Այդ օրը ի վերջո սպառվել էր, ոչինչ չէի կերել։Զգացիո, որ ամեն ինչ պտտվեց դահլիճում ու կամաց սկսեցի հենվել։ Հավաքեցի ինձ, բայց հանդիսատեսը ինձ օգնեց»։
Պարուհին նաև ասել էր, որ ինքը և Գոռը հարսանիքի հստակ օր դեռ չեն որոշել։