StarNews-ը առանձնացնել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։
ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասան Արմուշը ինստագրամյան իր էջում նոր լուսանկար է հրապարակել մայրիկի հետ համատեղ՝ շնորհավորելով վերջինիս ծննդյան տարեդարձը։
Երգիչ Էրիկ Կարապետյանն էլ story բաժնում նոր հրապարակում էր արել կնոջ՝ Սվետլանայի, և դստեր՝ Սալոմեի մասնակցությամբ՝ իր համերգային պաստառի ֆոնին։
Դերասանուհի Արփի Գաբրիելյանը այս օրերին գտնվում է Եւիպտոսում, որտեղից շարունակում է մի շարք լուսանկարներով ու տեսանյութերով կիսվել։
Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը իր նոր հարցազրույցոպմ ի թիվս այլ հարցերի՝ խոսել էր նաև իր և Մերի Մակարյանի հարաբերությունների մասին՝ նշելով, ամեն վատ բան անցյալում է։
Ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնի երեխաները մեղադրվել են իրենց հորը դիտավորյալ սպանելու փորձի մեջ։ Կինոաստղի նախկին օգնականը մեղադրել է Դելոնի երեխաներին հոր բուժումը դադարեցնելու մեջ։ Որպես ապացույց՝ նա նաեւ մեջբերել է Դելոն եղբայրների եւ նրանց քրոջ՝ Անուշկայի նամակագրությունը, որտեղ դերասանի որդին՝ Էնթոնին, առաջարկում էր դադարեցնել հոր քիմիաթերապիան՝ հավատալով, որ նման բուժումը «միայն արագացնում է անխուսափելին»