Վերջերս ՀՀ վաստակավոր արտիստ Մգեր Արմենիան TET A TET հաղորդման շրջանակներում` խոսելով իր քաղաքական կարիերայի մասին, նշել էր, որ այլևս չի զբաղվում քաղաքականությամբ: Թեև նա նշել էր, որ իր կուսակցության խորհուրդը այժմ շարունակում է իր գործունեությունը, բայց նա այլևս չի զբաղվելու քաղաքականությամբ ու 5 տարվա դադարից հետո որոշել է նորից զբաղվել արվեստով ու իրեն նվիրել արվեստին:
Հետևելով Մհերի հրապարակումներին՝ երևում է, որ վաստակավոր արտիստը սկսել է ակումբներում երգել։ Հետաքրքիր է՝արդյոք Մհերն այսպիսին էր պատկերացնում իր վերադարձը երգարվեստ։
Նշենք,որ վերջերս starnews-ը գրել էր երգիչ Մհերի հնարավոր ամուսնալուծության մասին։
starnews.am-ի աչքից չէր վրիպել այն, որ Արմինեն և Մգերը միմյանց չեն հետևում ինստագրամյան էջերում։ Ավելին՝նրանք ջնջել են համատեղ լուսանկարները, որոնք նախկինում էին հրապարակվել։
Ավելի ուշ Մհերը հերքեց լուրը։