Քավորակին Էմմիի շքեղ նվերը Էրիկի և Սվետլանայի ամուսնության օրվա առթիվ (տեսանյութ, լուսանկար)

  • Sep 10, 2022

Օրեր առաջ Էրին ու Սվետլաննան նշում էին իրենց ամուսնության մեկ ամսյակը: Այս առիթով նրանց քավորակինը` Էմմին շքեղ ծաղկեփունջ էր ուղարկել Սվետլաննային:

 

Քանի որ Սվետլաննան շատ ակտիվ է համացանցում, վերջինս հրապարակել էր Էմմի շքեղ նվերն ու շնորհակալություն հայտնել:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Starnews-ն տեղեկացրել էր, որ օգոստոսի 8-ին երգիչ Էրիկի և Սվետլանայի հարսանիքն էր: Զույգը նախ պսակադրվել էր, ապա ռեստորաններից մեկում շարունակել խնջույքը։ Մենք ներկայացրել էինք հարսանիքի ամենակարևոր դրվագները։

 

Հիշեցնենք, որ հարսանական երեկոյի ժամանակ Էրիկը կնոջը նաև երգ էր նվիրել, որի ժամանակ Սվետլանան չէր դիմացել և արտասվել էր:

Ներկայացրել էինք նաև կադրեր Սվետյանայի հարսի պարից, որից հետո զույգն իսկական հայկական քեֆ էր արել։ Նրանց նույնիսկ չէր խանգարել անձրևը։

Ավել վաղ ներկայացրել էինք  կադրեր Էրիկի և Սվետլանայի հարսանեկան առաջին պարից։ Զույգը նախընտրել էր պարել Հայկոյի երգի ներքո։ Ի դեպ, Հայկոն Էրիկի մտերիմ ընկերներից մեկն էր։

Կադրեր էին հայտնվել նաև պսակադրության արարողությունից։

Զույգի հարսանիքի կնքահայրը երգչուհի Էմմիի ամուսինն է: Համացանցում հայտնվել էին կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես է Էմմին կատարել քավորկնոջ պարտականությունները, այդ թվում՝ վճարել գողացված կոշիկի համար։

Հիշեցնենք,  որ Էրիկի և Սվետլանայի հարաբերություններն ունեցել են նաև դժվար փուլ․ զույգը բաժանվելու որոշում էր կայացրել։ Հավելենք, որ բաժանման ընթացքում Սվետլանան ամուսնացել էր։

Ամիսներ առաջ տեղեկացրել էինք, որ զույգը կրկին միասին է: Հիշեցնենք, որ զույգը միասին է երկար տարիներ, 2018-ին նրանք բաժանվեցին, սակայն բաժանումից մոտ 3 տարի հետո զույգը վերսկսեց հարաբերությունները:

Մեկնաբանություն

Որոնում