Քույրս մահամերձ էր,տատիկս մահացավ. Լիա Զախարյանը պատմել է իր կյանքի դժբախտության մասին

  • Dec 27, 2022

Ամալիա Հովհաննիսյանի Look and face հաղորդման հյուրը դերասանուհի Լիա Զախարյանն էր: Լիան խոսել է ընտանեկան դժբախտության,միաայնակ ապրելու և իր մասնագիտական ուղղու մասին։

Դերասանուհին մանրամասներ է ներկայացրել իր տատիկի մահանալու մասին՝ մասնավորապես նշելով.

«Ավտովթարը շոկային էր։ Վեդիի ճանապարհին հոգեպես և մտովի ես 10 տարով մեծացա, որովհետև դու գիտակցում ես, որ մենակ ես ու քեզանից ա կախված շատ բան։Դու նույնիսկ իրավունք ու ժամանակ չունես լաց լինելու, որ ծնող ես կորցրել։ Ես հայտնվեցի մի իրավիճակում, երբ արդեն մահացավ տատիս, մահամերձ էր փոքր քույրս և հոգեկան ապրումների մեջ մորաքույրս՝ վարորդը։

Ու դու միակ մարդն ես, ով պետքա փրկի փոքրիկ բալիկին, պետքա ուշքի բերի մորաքրոջը ու ով պետքա կյանքի ու մահվան կռիվ տա տատիկի համար։Դրան գումարած՝ իմ մամային պետք է ասեմ, որ քո մաման մահացել ա, հետո քեռիիս, որ իր մաման մահացելա ու քո աղջիկը մահամերձ ա։ Այսինքն՝ ես ինձ կյանքում ավելի պատասխանատու չեմ զգացել։

Ու հետո ես մի բան հասկացա՝ եթե ես էդ կորստից հետո շարունակում եմ ապրել, էլ ոչ մի բան ինձ չի կարա կոտրի, ոչ մի բանից էլ չեմ վախենում, որովհետև ամենադաժան ու անսպասելի ցավերը տեսել եմ, ապրել եմ ու անցել եմ դրա միջով»,-անկեղծացել էր Լիան։

Լիան նաև պատմել է որ այժմ մենակ է ապրում, սակայն երբ հասկացել է՝ ինչ է մենակությունը, չի սիրում այն։ Եվ որ հաճախ տուն մտնելուց առաջին բանը որ անում է խոհանոց մտնելն է այն սպասումով, որ տեսնի տատիկն ինչ է պատրաստել, հետո սթափվում է մտնում սենյակ ու համբուրում նրա նկարը։

Մեկնաբանություն

Որոնում