Օգոստոսի 25 -ին սիրված երգիչ, երջանկահիշատակ Հայկոյի ծննդյան օրն էր: Երգչի մահը շատերը մինչ օրս չեն կարողանում ընդունել: Նա սիրված էր բոլորի կողմից`կոլեգաների, ընկերների, հարազատների և հանդիսատեսների:
Նույն օրը ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի 51-ամյակի առթիվ կազմակերպվել էր հատուկ միջոցառում՝ «Haykos Friends Day», որտեղ ներկա էին երգչի մտերիմներն ու շոու բիզնեսի ներկայացուցիչները:
Երգչուհի Սիրուշոն իր ինստագրամյան էջում կիսվել է մի քանի լուսանկարով
«Նշում ենք քո ծնունդը՝ առանց քեզ Հայկո»
Երգչուհին նաև Հայկոյի որդու Արմանի հետ համատեղ լուսանկարով էր կիսվել ու էսպիսի գրառում արել.
«Ծնունդդ շնորհավոր, իմ հավերժ եղբայր»: