StarNews.am-ը տեղեկացրել է, որ երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանը 2-րդ բալիկին է սպասում: Այս մասին նա հայտնել էր Ինստագրամի իր էջում՝ հրապարակելով կարճ տեսանյութ:
Եվ ահա երեկ Քրիստինան կրկին տեսանյութ է հրապարակել՝ցույց տալով իրենց էմոցիաները՝կապված 2-րդ երեխայի սեռի հետ։ Սակայն այս անգամ ևս Քրիստինան ինտրիգը պահել է և մինչև վերջ չի բացել գաղտնիքը։ Նա իր հետևորդներից հարցրել է, թե ինչ են կանխագուշակում նրանք՝աղջիկ է, թե՞ տղա։
View this post on Instagram
Հիշեցնենք, որ անցյալ տարի Քրիստինա Եղոյանը դուստր էր ունեցել: Starnews.am-ը պատմել էր, որ երեխան ծնվել էր Լոս Անջելեսում, որտեղ էլ վերջին շրջանում բնակվում է դերասանուհին:
Հավելենք, որ Քրիստինան նշտապես ակտիվ է սոցիալական ցանցի իր էջում և հաճախ է կիսվում իր առօրյայով ու ներկայացնում նաև ամուսնու նվերներն՝ուղղված իրեն։
Ավելի վաղ Քրիստինան ցույց էր տվել գնումները, որոնք արվել էին ֆոտոստուդիայի համար: Քրիստինան պատրաստվում է ամանորյա նկարահանումների: