Օրեր առաջ Starnews.am-ն անդրադարձել էր «Հայ երգիչ» նախագծում դուդուկահար Կամո Սեյրանյանի դստեր ելույթին: Բանն այն էր, որ երգչուհին մեղմ ասած չփայլեց իր ելույթով, հետևաբար և պետք է արժանանար ինչ որ տեղ քննադատության, ինչ որ տեղ նաև չանցներ հաջորդ փուլ: Սակայն հայրիկի գործոնն այս դեպքում աշխատեց:
Մենք անդրադարձանք այս թեմային` նշելով, որ ժյուրին անկեղծ չէ, և որ տվյալ կատարմամբ այլ մարդու ելույթը վստահաբար կքննադատվեր և նա չէր անցնի հաջորդ փուլ:
«Օձի լեզու» հաղորդման շրջանակներում հաղորդավար Մհեր Բաղդասարյանն ու Արա Ղազարյանն անդրադարձան նաև Starnews.am-ի այս հրապարակմանը:
Նշենք, որ նրանք նաև անդրադարձել են ժյուրիի կազմին:
Մհերը նշեց, որ այստեղ Էրիկն է, որ փրկում է իրավիճակը: Մհերի խոսքով` Սրբուկը շատ ոճային երգչուհի է, բայց լայն զանգվածները չեն հասկանում, թե ինչու Սրբուկը պետք է այդտեղ լինի: Սրբուկը չունի հիթ, Սրբուկը հանդես չի եկել մեծ համերգներով:
Արա Ղազարյանը նշեց, որ այստեղ ևս իրենց փորձել են նմանակել «The Voice» նախագծին` ժյուրիի կազմում ներառելով երիտասարդ երգչուհու: Սակայն Մհերի խոսքով շատ կարևոր էր, որպեսզի հաջողակ երգչուհու ներառեին, և ոչ «Եվրատեսիլ»-ի և ուկրաինական «The Voice»-ի եզրափակիչ փուլ չանցած երգչուհու: