Օրենքի խախտու՞մ. 15-ամյա Մալենայի և ավիաընկերության համագործակցության հետքերով

  • Dec 12, 2022

Starnews.am-ը բազմիցս է նշել, որ այն, ինչ հնարավոր է շատերի աչքին սովորական լինի, մեր աչքից չի վրիպում:

Այս անգամ կխոսենք Եվրատեսիլ 2021-ի հաղթող Մալենայի և իր համագործակցությունների մասին:

Այն, որ Մալենան այս մի տարվա ընթացքում բազմաթիվ համագործակցություններ է կատարել, չի քննարկվում:

Քննարկվում է նրա վերջին համագործակցությունը` Fly Օne Armenia ավիաընկերության գովազդում նկարվելը:

Գովազդի մասին օրենքի համաձայն` երեխաների օգտագործումը գովազդներում թույլատրվում է միայն այն ժամանակ, երբ տվյալ ապրանքը նախատեսված է հենց մանուկների համար։ Այստեղ մի հարց է ծաագում. Մալենան 15 տարեկան է, և նրա մասնակցությունը Fly Օne Armenia ավիաընկերության գովազդում, այն էլ շատերի կարծիքով՝ բավականին սեքսուալ կերպարում, գովազդի օրենքի խախտու՞մ է։

Գովազդը ցուցադրվեց Հ1-ով՝ «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի հեռարձակման վերջում, այն համացանցում չկա, համենայն դեպս՝ մեր փնտրտուքներն արդյունք չտվեցին։

Գովազդի պատվիրատուն ու նկարողը, գուցե կարծում են, որ կարելի է շրջանցել օրենքը, հետաքրքիր է, թե ի՞նչ է մտածում Մալենայի մայրը՝ դերասանուհի Աննա Մանուչարյանը։

Գուցե Մալենայի «մեծական» կերպարը մոռացնել է տվել նրան, որ իր դուստրը դեռ 15 տարեկան է։

Մեկնաբանություն

Որոնում