Ականապայթյունային վիրավորման հետևանքով զոհվել է մայոր Սարիբեկ Գուրգենի Եղոյանը. ՊՆ

  • Oct 13, 2022

Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, ականապայթյունային վիրավորման հետևանքով զոհվել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, մայոր Սարիբեկ Գուրգենի Եղոյանը: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Մեկնաբանություն

Որոնում