«Ամուսնալուծությունը խարան չէ»․ Լիլիթ Բասյանը՝ նոր սիրելիի ու նախկին հարաբերությւնների մասին

Ինչպես արդեն հայտնել էինք, սննդաբան Լիլիթ Բասյանը նոր սիրելի ունի։ Վերջինս ազգությամբ բրազիլացի է։ Անդրադառնալով իր անձնական կյանքի թեմային՝ Լիլիթը նոր գրառում է արել ու նշել․

«Ես կիսվում եմ սիրո իմ պատմությամբ ոչ թե նրա համար, որ ուզում եմ պատմել իմ մասին: Ես ուզում եմ, որ յուրաքանչյուր կին, ով մի օր լսել է. «Քեզ հետ ինչ-որ բան այն չէ», դադարի դրան հավատալ:

Ձեզ հետ ամեն ինչ կարգին է: Պարզապես Ձեր կողքին ճիշտ մարդիկ չեն եղել:
Ամուսնալուծությունը խարան չէ: Սխալները դատավճիռ չեն: Դա ընդամենը հոգու փորձառություն է, որն օգնում է ճանաչել ինքդ քեզ և մի օր հանդիպել մի մարդու, ում կողքին կարիք չկա ապացուցելու սեփական արժեքը:

Եթե դուք ծնվել եք, ուրեմն ձեր հոգին էլ պատահական չի եկել այս աշխարհ: Ես հավատում եմ, որ յուրաքանչյուրի համար գոյություն ունի նա, ում հետ սերը դառնում է տուն, այլ ոչ թե պայքար:

Իսկական սերը չի փրկում, այն ոգեշնչում է: Չի դատապարտում, այլ ընդունում է: Այն չես կարող գնել կամ վաստակել զոհողություններով: Սերը ցավ չէ և ոչ էլ մշտական փորձություն: Դա մի վայր է, որտեղ երկու մարդ ամեն օր ընտրում են միմյանց՝ մնալով ինքն իրենցով:

Եվ եթե այսօր կորցրել եք հավատը, խնդրում եմ, մի՛ կորցրեք այն: Երբեմն Աստված պարզապես ավելի երկար է մեզ տանում դեպի այն, ինչն իսկապես նախասահմանված է հենց մեզ համար»։