Անդրեի ներկա սիրելի Անին արդյո՞ք հիշում է նշանածին այսպես. ԲԱՑԱՌԻԿ կադրեր` Անդրեի ոչ վաղ անցյալից

  • Nov 07, 2022

Օրերս համացանցի թիվ մեկ թեման երգիչ Անդրեի անակնկալ ամուսնության առաջարկն էր, որը կայծակնային արագությամբ տարածվեց ողջ համացանցով մեկ:

starnews.am-ը ևս անդրադարձավ տեսանյութին և այսօր որոշեց հիշել և հրապարակել Անդրեի՝ոչ վաղ անցյալի լուսանկարները։ Արդյոք նրա ներկա սիրելին հիշում է իր նշանածին այսպես, չենք կարող ասել, մեզ մնում է միայն ներկայացնել դրանք։

Հավելենք, որ զույգի նշանադրության տեսանյութը տարբեր կարծիքների տեղիք տվեց։ Բանն այն էր, որ արդեն իսկ տարիքն առած Անդրեն որոշել էր 18-ամյա տղայի նման չոքել գետնին և մատանի դնել սիրելիի մատին:Հանուն PR քայլի, հանուն տեսանյութի հազարավոր դիտումների երգիչը գնաց այս քայլին, և PR-ն աշխատեց:

https://www.youtube.com/watch?v=y54nbxEWpAs

Իհարկե այսօր շատերն էեն իրենց էջերի և յութուբյան հարթակների ակտիվությունն ապահովում սեփական անձնական կյանքի հանրայնացումով, սակայն միշտ պետք է հիշել տարիքն ու չդնել դեռահաս պատանու տեղ։

Մեզ մնում է միայն հետևել հետագա զարգացումներին` հասկանալու համար` ինչ ռոմանտիկ հարսանիք և մեղրամիս է պատրաստվում մեզ ներկայացնել տարիքն առած, բայց իրեն պատանու կարգավիճակում զգող երգիչ Անդրեն:

 

Մեկնաբանություն

Որոնում