Անի Քոչարը հաստատում է StarNews-ի հրապարակումը. նա հղի է

  • May 25, 2023

Ընդամենը 2 օր առաջ StarNews-ը գրել էր, որ իր աչքից չի վրիպել, որ գրող, հրապարակախոս Անի Քոչարի կազմվածքն ակնհայտ փոխվել է և տպավորություն էր ստեղծվել, որ այս տեսակ փոփոխության պատճառը հղիությունն է:

Հետևելով Անիի հրապարակումներին`ակնհայտ երևում էր, որ նա փորիկ ունի, սակայն ինչպես և շատերի դեպքում`Անին ևս խնամքով թաքցնում էր հղիությունը:

Այսօր Անին հաստատում է դեռ օրեր առաջ արված մեր հրապարակումն ու ներկայացնում լուսանկար:

Վերջինս հուզիչ գրառում է արել կապված այսօրվա հետ, որը եղել է իր կյանքի ամենատխուր օրը, երբ իմացել է չարաբաստիկ հիվանդության մասին: Անին այս դրական հրապարակմամբ փորձում է փոխել այսօրվա հետ ունեցած իր բացասական հիշողությունները:

«Լուրը հայտնելու օրը պատահական ընտրված չէ, ցանկանում եմ ինձ համար փոխել այս օրվա երբեմնի տխուր և մռայլ խորհուրդը:
25.05.2018թվական… սարսափ երազի էր նման
Հինգ տարի առաջ այս օրը կյանքս գլխիվայր շրջվեց: 25.05.2018թ. սարսափ երազի էր նման: Այդ օրը կյանքս բաժանվեց մինչ և հոտոյի: Մինչև չարաբաստիկ ախտորոշումը (AML) և դրանից հետո: Թվում էր, թե ամեն բան անդառնալի կորսված է: Սակայն անսասան հավատքը, համառ պայքարն ու երազել չդադարելն օգնեցին անցնելու այդ դաժան փորձությամբ, հաղթահարելու այն ու դառնալու օրինակ հազարավոր մարդկանց համար: Կյանքը հավերժական տոն չէ, բայց և որևէ պարագայում հանձնվել չկա՛:

Իմ կյանքում նոր լուսավոր էջ եմ բացել և ցանկանում եմ մոռանալ 25.05.2018-ը:
2-րդ գիրքս հատուկ էի խնամքով պահում, կյանքի օրերից էջ առ էջ հավաքում մինչև ինձ համար բաղձալի լուրը լսելը: Ինձ համար անսահման կարևոր էր, որ գիրքն այնպիսի մի հրաշք լուսավոր կետ պարունակի իրենում, որ կրկին, ոչ թե բառերով, այլ հենց կենդանի օրինակով կյանքեր ու սրտեր փոխի, կարծրատիպեր ու նախապաշարումներ փշրի:

Ողջ փառքը Տիրոջը »,-գրել է Անին:

Մեկնաբանություն

Որոնում