Անուշը ծառայակցի կնոջը խնդրել էր՝ ինչ էլ լինի, զավակներին «անտեր չթողնի». բացառիկ մանրամասներ

  • Sep 24, 2022

Հայաստանի պետական սահմանի նկատմամբ Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիայի ընթացքում թշնամու գնդակն անվրեպ չանցավ նաև կանանց կողքով։ Անուշ, Սուսաննա, Ալիսա, Իրինա․․․ մարդիկ, որոնք նախընտրեցին հայրենիքը։ 

Անուշը

36-ամյա Անուշ Աբետյանը երեք անչափահաս երեխա ունի՝ 16 տարեկան դուստր, 15 ու 4 տարեկան որդիներ։ Անուշը ծնունդով Արմավիրի մարզի Հոկտեմբերյան քաղաքի Մրգաշատ գյուղից էր.

«Հայրենիքը շատ էր սիրում, շա՜տ։ Նա, կարելի է ասել, մարտի դաշտում հարյուր տղամարդ արժեր»,- պատմում է Անուշի ծառայակից ընկերներից մեկը՝ Մարգար Ասլանյանը։

Նրա խոսքով, պատերազմի ընթացքում ինքն ու Անուշը նույն դիրքում չեն եղել, բայց չկա մեկը, որ չպատմի Անուշի ոգու, նրա քաջասրտության ու հայրենի հողը պահելու պատրաստակամության մասին։

«Նախքան պատերազմը, երբ ու ինչից խոսեինք, ինքը խնդրում էր՝ երբեք տարբերություն չդնել, խտրական վերաբերմունքի չարժանացնել իրեն, ինչ է թե կին է։ Ասում էր՝ հողը բոլորինս է, պետք լինի՝ միասին, կյանքի գնով կպահենք»,- նշում է ծառայակից ընկերը։

Պատերազմի ժամանակ Անուշը Ջերմուկում է եղել, որտեղ տևական ժամանակ վարձով էր ապում, որպես պայմանագրային ծառայում ու երեխաների ապրուստը հոգում։

«Ամսի 13-ին ասաց, որ պիտի երեխաներին հասցնի Երևան կամ Հոկտեմբերյան, նոր գա ծառայության։ Ասաց, որ, նախ, երեխաների անվտանգությունը պիտի ապահովի։ Ես էլ առաջարկեցի, որ մեր տուն տանի, մենք Գետափում ենք ապրում, այնտեղ համեմատաբար անվտանգ էր»,- պատմեց Մարգարը, ապա հավելեց՝ Անուշը լսել էր իրեն ու երեխաներին տարել իր տուն։ Երեք օր Անուշի երեխաներն ապրել են մոր զինակից ընկերոջ տանը, իսկ Անուշի զոհվելու մասին ընտանիքին հայտնելուց հետո, եղբայրները եկել և Մրգաշատ են տարել քրոջ երեք անչափահաս
ներին։ Մարգարը խոստովանում է՝ ուժեղ ընկերոջ է կորցրել, քանի որ Անուշը գնացել է իմացյալ մահվանն ընդառաջ։

«Կնոջս չի ճանաչել, առաջին անգամ երեխաներին մեր տուն տանելու օրն է տեսել, խնդրել է, որ ինչ էլ լինի իրեն, իր զավակներին անտեր չթողնի»,- նշեց նա։

Անուշը զոհվել է հոկտեմբերի 14-ին․ ծառայակիցը վստահեցնում է, նրա մարմինը չի ընկել թշնամու ձեռքը, իրեն հրամանատարն է անձամբ դուրս բերել դիրքից։

Անուշն ընկավ, իսկ երեխանե՞րը․․․ երեք անչափահաս այժմ սպասում են՝ հասկանալու, թե ինչպես է ընթանալու իրենց՝ այսքան փոքր տարիքում արդեն խառնաշփոթի վերածված կյանքը։

«Երեխաների հայրն ազատազրկված է, ուստի առաջացել է խնամակալության հարց։ Այս պահին երեխաներն իրենց քեռու մոտ են»,- մեզ հետ զրույցում ասացին Մրգաշատի համայնքապետարանից։

Նարե Գնունի

Մեկնաբանություն

Որոնում