«Անսահման սիրում եմ քեզ»․ ինչպես է Էդգար Իգիթյանի կինը շնորհավորել ամուսնու տարեդարձը

Այսօր՝ հուլիսի 13-ին, ծննդյան տարեդարձն է նշում դերասան Էդգար Իգիթյանը։ Օրվա առթիվ՝ նրա կինը՝ Լուսինեն, լուսանկար է հրապարեկլ ամուսնու մասնակցությամբ ու գրել․
«Իմ ամենասիրելի ամուսին, իմ կես, ծնունդդ շնորհավոր: Ամեն օր շնորհակալ եմ, որ հենց դու ես իմ կողքին: Քո սերն ու հոգատարությունը ինձ աշխարհի ամենաերջանիկ կինն են դարձնում:Թող բոլոր երազանքներդ իրականանան, իսկ ես միշտ լինեմ կողքիդ՝ քեզ սիրելով, աջակցելով ու հավատալով քեզ:
Դու իմ տունն ես, իմ ընտանիքը, իմ ամենամեծ երջանկությունը: Թող Աստված միշտ պահապան լինի քեզ, և մենք միասին ապրենք երկար, խաղաղ ու սիրով լի կյանք՝ լցված գեղեցիկ հիշողություններով:
Ծնունդդ շնորհավոր, իմ սեր: Անսահման սիրում եմ քեզ»:

















