Առանց արցունքների չեք կարող կարդալ Մարիամ Ալեքսանյանի շնորհավորանքը մայրիկին (տեսանյութ, լուսանկար)

  • Oct 04, 2022

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը գրում է․

 

 

«Սեպտեմբերի 26-ին մայրիկիս ծնունդն է: Ծնունդ, որը կյանք տվեց մեզ: Ժամանակը ակնթարթորեն թռչում է, կորուստները շատանում, բայց ամեն կորստից հետո նորից ապրում է, վերականգնվում, հզորանում, ստեղծում:

 

 

Չեմ կարող հիշել ինձ ու չհիշել քեզ իմ կողքին: Կողքիս եղիր, որ փոխանցացդ ուժը երբեք չկորցնեմ:

Չգիտեմ ինչ տեսակ կձևավորվեի ես, եթե դու չլինեիր քո խորհուրդներով ու դասերով: Ներսից իրեն քանդող, դրսից բոլորին կառուցող, բժշկող տեսակ է: Իր պես ուժ ունեցող չկա, իր ուժի դեմ բոլորս ենք անզոր։ Իմ կյանքի ամենամեծ ուսուցիչ: Իմ ամենամտերիմ ընկերուհի:

 

 

Իմ Անուշիկ, Շնnրհակալ եմ քեզ ինձ կյանք տալու, ինձ թևեր տալու, երբեք չկոտրվելու բանաձևը սովորեցնելու համար:

 

Շնnրհակալ եմ սիրով լցված ըտանիքում մեզ մեծացնելու համար, շնnրհակալ եմ մեր երջանկությունը կազմակերպելու համար:

Շնորհակալ եմ պապայիս կողքին միշտ լինելու համար, ինչքանել դա քո կյանքի բարդ և դժվար աշխատանքն էր, բայց տիեզերական ուժ ունեցող ձեր սերը հաղթահարեց յուրաքանչյուր անկում և վերելք: Բազզաս շատ աղքատիկ է նկարագրելու համար թե դու ինչքան կարևnր ես մեզ համար:

Ես ամեն նոր օր փորձում եմ քեզ արժանի լինել, բայց ինչքան էլ պայքարեմ քո դեմ անհնար է, իմ վրա հավերժ խոսացող, ջղայնացող, մուննաթ եկող մարդ։ Առողջություն քեզ ու աշխարհի բոլոր Մայրերին: Շնորհավոր ծնունդդ Մամ»:

Մեկնաբանություն

Որոնում