Առանց հուզվելու հնարավոր չէ… Մենուա Հովհաննիսյանի դուստրը մաքրում է հայրիկի շիրմաքարը

  • Sep 23, 2022

2020 թվականի սեպտեմբերի 27-ն անցյալի ու ներկայի սահմանաբաժին դարձավ հազարավոր ընտանիքների համար, ու այդ օրվանից մենք անուն առ անուն ճանաչում ենք մեր ազգի սերուցքին, ճանաչում ենք նկարներով, ճանաչում՝ նրանց անհավանական սխրանքներով ու հերոսապատումներով։ Նրանք գնացին, որ մենք ապրենք, նրանք կյանքի գնով մեզ նոր կյանք նվիրելու խիզախությունն ունեցան։

Լուսավոր դեմքով ու պայծառ ժպիտով այս տղան ծանոթ-անծանոթի անտարբեր չթողեց. ոմանք նրա «տիրոջը երնեկ տվեցին», բայց հենց նույն պահին էլ «ախ» քաշեցին ու վշտակցեցին… 33-ը նրա համար ճակատագրական դարձավ, հենց 33-ում նա կատարեց իր կյանքի կարևոր առաքելություններից մեկն ու բռնեց հավերժի ճանապարհը:

Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Մենուայի դուստրը սրբում նրա շիրմաքարը:

Մեկնաբանություն

Որոնում