Առանց ֆիլտր, բայց երջանիկ… Սիլվա Հակոբյանը աղջիկների հետ ջերմ տեսանյութ է տարածել

  • May 13, 2023

Երգչուհի Սիլվա Հակոբյանն այն մայրիկներից է, ով  մշտապես ակտիվ է իր ինստագրամյան էջում, հրապարակում է դստրիկների մասնակցությամբ տեսանյութեր և լուսանկարներ:

Այս անգամ Սիլվան աղջիկների հետ ջերմ հոլովակ է հրապարակել, որտեղ ինքն առանց դիմահարդարման և համացանցային ֆիլտրերի է, սակայն ինչպես ինքն է նշում`երջանիկ է:

Հիշեցնենք, որ երգչուհու 2-րդ դուստրը լույս աշխարհ է եկել սեպտեմբերի 17-ին:Այդ ընթացքում պատերազմական շրջան էր մեր երկրում: Սիլվա Հակոբյանը նորածին դստեր լուսանկարին կից գրել էր.

«Երկար էի մտածում կիսվե՞լ ձեզ հետ այսօրվա իմ երջանկությամբ,թե ոչ,բայց հասկացա,որ պետք է կիսվել ու թշնամուն ևս մեկ անգամ ապացուցել,որ մենք եղել ենք,կանք ու կշատանանք:

Բարով ես եկել լույս աշխարհ իմ Սառա: Թող քո ու մեր հրաշք մանուկների Ծննդով,խաղաղություն,սեր ու միասնություն տիրի իմ Հայաստան Աշխարհում»:

Մեկնաբանություն

Որոնում