Արդեն 11 ամսական… Վարդուհի Վարդանյանի թոռնիկը մեծացել ու անչափ նմանվել է տատիկին

  • May 04, 2023

Սիրվսծ երգչուհի Վարդուհի Վարդանյանի հարսը՝ Մերին բավական ակտիվ է իր սոցիալական էջերում։ Մերին հասցրել է հետևորդների մեծ բանակ ունենալ: Նա երեկ իր ինստագրամյան էջի սթորիս բաժնում հայտնել է, որ փոքրիկ Վարդուհին արդեն 11 ամսական է։

Հարկ է նշել, որ փոքրիկը որքան մեծանում է, այնքան ավելի է նմանվում տատիկին։

Փոքրիկ Վարդուհին նաև չափազանց նման է իր հայրիկին:

Նշենք, որ ավելի վաղ StarNews-ի աչքից չէր վրիպել Վարդուհի Վարդանյանի թոռնիկի գերշքեղ մանկասայլակը, որն այժմ համարվում է լավագույններից և մոտավորապես արժե 800.000 դրամ: Ինչպես ընդունված է ասել`«մի ավտոմեքենայի գին»:

Նշենք, որ Մերին հաճախ է հարց ու պատասխաններ կազմակերպում ինստագրամյան հարթակում: Նա թե հղիության ընթացքում, թե մայրանալուց հետո կիսվում է իր փորձով, օրինակ՝ նորաթուխ մայրիկը նշում է, որ երեխան լույս աշխարհ է եկել բնական ճանապարհով:

Մերին նաև ամուսնու և դստեր մասնակցությամբ հուզիչ տեսանյութ էր հրապարակել: Նախքան մայրանալն էլ ներկայացնում էր, թե ինչպես է անցել իր հղիության ընթացքը, ինչպես է սնվում և այլն:

Մեկնաբանություն

Որոնում