Արթուր Բաղդասարյանի նախկին հարսը պաշտոնապես նշանադրվեց. ԲԱՑԱՌԻԿ կադրեր

  • Dec 28, 2022

Starnews-ը ներկայացրել էր օրերս հայաստանյան ռեստորաններից մեկում տեղի ունեցած ամուսնության շքեղ առաջարկը։

Ինչպես հայտնել էինք՝ ամուսնության առաջարկ էին արել ՕԵԿ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի որդու՝ Վահանի նախկին կնոջը, ով  «Բելաջիո» խանութի սեփականատեր, երկար ժամանակ մաքսային համակարգում աշխատած Արմեն Ստեփանյանի դուստրն է՝ Մերի Ստեփանյանը։

Եվ ահա Մերին և նրա նոր սիրելին, պաշտոնապես նշանադրվել են:

Starnews-ը ներկայացնում է նշանադրության լուսանկարներն ու շարունակում ներկայացնել ընտանիքի պատմությունը:

Բանն այն է, որ 2019 թվականի մայիսի 4-ին ՕԵԿ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի աղջկա՝ Էլինա Բաղդասարյանի հարսանիքն էր։ Բաղդասարյանի դուստրը ամուսնացել է իր եղբոր կնոջ՝Մարիի եղբոր հետ:

Ստացվում է, որ Արթուր Բաղդասարյանը նույն տնից հարս էր տարել եւ նույն տուն աղջիկ տվել։ Սակայն ինչպես արդեն տեղեկացրինք՝Բաղդասարյանի որդու և հարսի միությունը ավարտվեց բաժանմամբ։

Եվ իհարկե հարս ու տալ, տալ ու հարս հարաբերությունները, որոնք նախկինում եղել են իդեալական, այսօր տուժել են: Անգամ Մերին չի մասնակցել իր եղբորորդու ծննդյան տարեդարձին, որն օրեր առաջ էր:

Մեկնաբանություն

Որոնում