Արփի Գաբրիելյանը`2-րդ երեխա ունենալու մասին.ԲԱՑԱՌԻԿ

  • Nov 23, 2022

Դերասանուհի և երգչուհի Արփի Գաբրիելյանն Ինստագրամի իր էջում   բավականին ակտիվ է: Այս անգամ նա հարցուպատասխան է կազմակերպել։

Հետևորդները հետաքրքրվել են, թե արդյո՞ք նա կպատկերացներ, որ կարող  է ամուսնանալ Միհրան Ծառուկյանի հետ:

«Անկեղծ ես չեմ պատկերացրել, անգամ մտքովս չէր անցնում, բայց կյանքը հետաքրքիր է իր անսպասելի ու սիրուն զարգացումներով»,- գրել է Արփին:

Հետևորդները նաև հետաքրքրվել են, թե արդյո՞ք զույգը չի ցանկանում 2րդ երեխա`դուստր ունենալ:

«Շատ ենք ուզում»,- պատասխանել է նա՝ հրապարակելով Միհրանի և զույգի որդու՝ Ռոբերտի հետ լուսանկար:

Նշենք, որ զույգն ամուսնացել է 2019 թվականի դեկտեմբերին, իսկ նրանց որդին լույս աշխարհ է եկել 2020 թվականի հուլիսին:

Արփին և Միհրանը շարունակում են ակտիվ և բուռն գործունեություն ծավալել:

 

Մեկնաբանություն

Որոնում