Բարեգործությու՞ն, թե «երկու կոպեկ տալ` «100 կոպեկի» գովազդ անել. Grand Candy-ի սեփականատերերը ամեն բարեգործությունից հետո բոլոր լրատվականներով promotion են անում, որ PR-վեն

  • Dec 21, 2022

Grand Candy ընկերության սեփականատերերը միշտ աչքի են ընկել այս կամ այն ժամանակահատվածում օգնություն տրամադրելով թե´ կարիքավոր ընտանիքներին, թե´ անհատներին, թե´ գյուղական համայնքներին և այլն: Շատ ողջունելի է նրանց այդպիսի քայլերը, բայց եթե այդ քայլերին չհետևեին ավելի տհաճ քայլեր, որոնք շատ մեծ հարցականի տակ են դնում, արդյոք նրանք բարեգործություն են անում, թե «երկու կոպեկ» տալիս են, որպեսզի «100 կոպեկով» գովազդ միացնեն ու բոլոր կայքերով տարածվեն:

Հիմա ավելի մանրակրկիտ բացատրեմ, թե ինչի մասին է խոսքը:

Վարդանյան եղբայրների բարեգործության վերաբերյալ յուրաքանչյուր նորություն շատ արագ տարածվում է լրատվական կայքերով, միայն միամիտին կթվա, թե նրանց բարեգործությունը վարակիչ է, ու մեր լրատվականներն էլ անվճար դրանք տեղադրում են: Բնականաբար այդ նյութերը կայքերում տարածվում է գումարի շնորհիվ: Բայց սա ամենը չի:

Այս ամենի մասին չէի գրի, եթե լրատվականները Sponsored նշանով վերոնշյալ նյութերը Spam-ով չհայտնվեին իմ ֆբ էջի «պատին»: Ավելին նրանք չեն ալարում, նաև գուգլ էդսի ու այլ հնարավոր միջոցներով այդ գովազդը միացնում են բոլոր հնարավոր հարթակներով:

Իսկ Sponsored-ի մասով մենակ մի բան ասեմ, կայքերը, իհարկե, բարեգործության շնորհիվ չեն այդ նյութերը տարածում, իսկ իրենց իսկ էջերումՎարդանյանների բարեգործության մասին նյութերը ՖԲ գովազդի միջոցով միացնելը, իհարկե, պատվիրատուի, այսինքն Վարդանյանների փողերով են միացնում :

Ամենա թեթև հաշվարկով ու SPAM-ից ելնելով կարող եմ ասել, եթե օրինակ Վարդանյանները 100000 դոլլար բարեգործություն են անում, ամենաքիչը մոտ 100000 դոլլար էր ծախսում են որպեսզի իր «բարեգործությունը» տարածի:

Ես մեկ երկու սկրինշոթ եմ արել միայն որոնք ապացուցում են իմ խոսքերը

Հեղինակ` Սիրան Ավագյան

Starnews.am-ը ներկայացնում է հեղինակի սքրինշոթերը, իհարկե, մեր կոլեգաների անվանումները «փակելով»:

Մեկնաբանություն

Որոնում