Բոլորը լայն փակված աչքերով դիտում են… Անդրեն դիմել է Մխիթարյանին, Ռազմիկ Ամյանին, Լևոն Արոնյանին` որպեսզի հրապարակումներ անեն Արցախի հարցով

  • Jan 13, 2023

Երգիչ Անդրեն իր  ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որով կոչով դիմել է հայ հայտնիներին: Նա մասնավորապես գրել է.

«Հենրիխ Մխիթարյան, Արթուր Ալեքսանյան, Արթուր Աբրահամ, Լևոն Արոնյան, Ռազմիկ Ամյան. տղերք ջան, բարձրաձայնեք Արցախի խնդրի մասին, տարածեք ձեր էջերում, խնդրում եմ խոսեք, մի լռեք:

Սիրելի հետևորդներ ջան, մեկնաբանություններում նշեք բոլոր հայ հայտիներին, թող միանան»:

Հետաքրքրականն այն է, որ երգիչը ինքն է դիմել և հիշեցրել խնդրի մասին, այլ ոչ հենց այդ հայտնիները, ովքեր ունեն հետևորդների մեծ քանակ և ովքեր իրենք կարող էին իրենց մտքով և կամքով հրապարակում անել:

Անդրեն հաջորդ հրապարակման մեջ նշոլ է հետևյալը.

«Բոլորը լայն փակված աչքերով» դիտում են խորտակվող նավին: Հայաստան-Արցախ-Սփյուռք, ոտքի հայեր ջան: Միացեք հայեր»,- գրել է Անդրեն:

 

Մեկնաբանություն

Որոնում