Գայանե Փայտյանի ամուսնու գրառումը` կնոջ մահվանից հետո

  • Oct 27, 2022

Այսօր կյանքից անժամանակ հեռացած հաղորդավարուհի Գայանե Փայտյանի ամուսինը գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև.

«Այսօր առավոտյան սիրելի կինս` Գայանե Փայտյանը, հեռացավ կյանքից: Գայանեի հոգեհանգիստը վաղն է` հոկտեմբերի 28-ին` 17:00-20:00: Հասցեն` “Մատուռ” սգո սրահ, Ֆուչիկի 27/34 (Մալայանի մոտ): Հուղարկավորությունը հաջորդ օրը 14:00-ին` նույն վայրից»:

Starnews.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Գայանե Փայտյանը վերջին օրերին հիվանդ է եղել:

Հաղորդավարուհին ուներ 2 դուստր: Զույգ աղջիկներին նա նախորդ ամիս էր նախակրթարան ուղեկցել:

Նրան ճանաչողները կփաստեն, թե որքան ոգևորությամբ և երջանկությամբ էր լցվել` աղջիկներին նախակրթարան ճանապարհելիս:

Մեկնաբանություն

Որոնում