Գարիկ Պապոյանի կինը`Սոնա Ռուբենյանի նորածին դստեր հետ

  • Nov 30, 2022

Հումորիստ, դերասան Գարիկ Պապոյանի կինը`Մարիաննա Վարդանյանը  հրապարակել է երգչուհի Սոնա Ռուբենյանի դստեր հետ լուսանկար: Մարիաննան լուսանկարին կից գրել է` «Խենթանալիք»:

Հավելենք, որ Սոնա Ռուբենյանի դուստրը օրերս է ծնվել: Սոնան և Էմիլը փոքրիկին Մարի են անվանակոչել: Starnews.am-ը ներկայացրել էր փոքրիկի առաջին լուսանկարներն ու շքեղ դուրս գրումը:

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն` Սոնան դստեր 1 ամսականը լրանալուն պես համերգով հանդես կգա:

Հավելենք, որ օրերս Սոնան և ամուսինը նշում էին իրենց ամուսնության մեկ տարին: starnews.am-ը ներկայացրել էր դեռևս չհրապարակված կադրեր`շքեղ հարսանիքից:

Մեկնաբանություն

Որոնում