«Գժվելիքս». Նորայր Նիկոյանի հուզիչ տեսանյութը՝ կյանքից հեռացած քույրիկի երեխայի հետ

Բլոգեր, հումորիստ Նորայր Նիկոյանը ինստագրամյան իր էջի story բաժնում հետևորդների հետ կիսվել է ջերմ և հուզիչ տեսանյութով։ Նորայրը ցույց է տվել, որ շաբաթներ առաջ կյանքից հեռացած քույրիկի փոքր երեխայի հետ պիկնիկի է գնացել։ Մանկահասակ զարմիկի հետ համատեղ հոլովակին կից՝ Նորայրը գրել է․

«Գժվելիքս»։

Տեսանյութը՝ այստեղ։

Հիշեցնենք՝ հունիսի 25–ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 28-ամյա Ա. Ն.-ն իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով Աթենքի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «Հրազդան» մարզադաշտի մուտքի բազալտե պատնեշին։

Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։

Ալետան ամուսնացած էր, ունի երկու մանկահասակ երեխա։