Դու ինձ համար ոչ մեկն ես… ՌազԲոյի և Իննա Խոջամիրյանի «մենամարտը» շարունակվում է

  • May 06, 2023

StarNews-ը երեկ գրել էր, որ հայկական շոուբիզնեսում «աստղային պատերազմ» է սկսվել: Բանն այն է, որ տարիներ առաջ RazBoy բեմական անունով հայտնի դարձած երգիչ Վարդան Նահապետյանը, ով  այսօր առավել շատ հայտնի է որպես պրոդյուսեր, մասնավորապես երգչուհիներ Լիլիթ Կարապետյանի, Ջուսի և Սոնա Շահգելդյանի պրոդյուսինգով է զբաղվում, նաև բավական ակտիվ է սոց.հարթակներում, այսպես ասած քոմենթներ գրելով:

Վարդանն անդրադարձել էր օրերս Իննա Խոջամիրյանի մասնակցությանը`Լուսինե Թովմասյանի «Կնոջ Օրագիրը» հաղորդմանը:

Razboy-ը հետևյալն էր գրել Իննային.

«Ուստի ինքնահաստատվիր վերջապես և եթերներում այդքան մի տանջվիր տղամարդկանց թեմաներով»:

Դե իսկ դերասանուհի Իննա Խոջամիրյանը որոշել էր պատասխանել նրան.

«Իմ մեկնաբանություններում մի´ հաստատվեք, խնդրում եմ»:

Սակայն այս ամենն այսքանով չի ավարտվել:

Վարդանը որոշել է կրկին պատասխանել Իննային:

«Եթե դու սովոր ես, որ միշտ պետք է քեզ ծափահարեն, ապա իմացած եղի´ր, ես այդ ծափահարողների մեջ չեմ մտնում: Ուստի ինձ համար դու որպես դերասանուհի ո´չ մեկն ես»,- հակադարձել է RazBoy-ը:

Թե ինչի կբերի այս «աստղային պատերազմը», կհետևի և կներկայացնի StarNews-ը:

Մեկնաբանություն

Որոնում