«Եվրատեսիլ, հրապարակի լույսեր, պարգևավճարներ… իսկ բանակի վիճակը էս ֆոտոյի մեջ է»․ Մհեր Մկրտչյան

  • Jan 19, 2023

Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Նախնական տվյալներով՝ հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի գրառումը` դեպքի վերաբերյալ.

«Եվրատեսիլ,
Պարգևավճարներ…
Հրապարակի լույսեր ու տոնածառ…
Իսկ բանակի վիճակը էս ֆոտոյի մեջ ա
_______
Գիտեմ, որ մարսելու եք: Դուք մարսելու եք ամեն ինչ, քանի իշխանություն ունեք:
_______
Ձեր իրական կյանքը կսկսվի իշխանությունը կորցնելուց հետո:
Ձեզ սատարողներինը նույնպես»:

Մեկնաբանություն

Որոնում