«Իմ լույս»․ Գևորգ Գրիգորյանը նոր սիրելիի հետ լուսանկարներ է հրապարակել ու սիրո խոստովանություն արել․ մանրամասներ

Ինչպես արդեն հայտնել էինք, դերասան Գևորգ Գրիգորյանը նոր սիրելի ունի։ Ավելի վաղ Գևորգի ընտրյալը կիսվել էր լուսանկարով և գրել.

«Հիմա բոլորդ ազատ եք, հաջողություն»։

Լուսանկարներով կիսվելու հերթը հիմա էլ Գևորգինն է։

Քրիստինայի հետ համատեղ հրապարկումներին կից Գևորգը գրել է․

«Ամենամութ ժամանակներում, ամենասարսափելի պահին իմ լույս»։

Ինչպես պարզ է դառնում Գևորգի նոր սիրելիի՝ Քրիստինա Բալյանի էջը ուսումնասիրելիս, նա մասնագիտությամբ հոգեբան է, ներկայում գործունեություն է ծավալում մարքեթինգի ոլորտում։