Ինչպե՞ս է Հրաչուհի Ութմազյանը ցավեցրել Հակոբ Հակոբյանին

  • Jun 03, 2023

Մհեր Բաղդասարյանի Tete A Tete հաղորդմանն էին հյուրընկալվել երգիչներ Հակոբ Հակոբյանն ու Արմեն Հովհաննիսյանը, ովքեր խոսել էին իրենց կարիերայի սկզբի, այդ ճանապարհին հանդիպած դժվարությունների և կորուստների մասին։

StarNews-ը հետևել է զրույցին և առանձնացրել կարևոր մանրամասները։

Հաղորդման ընթացքում Մհեր Բաղդասարյանը ներողություն խնդրեց Հակոբից՝ ասելով, որ ժամանակին ինքն ու ընկերները բավականին բազասական են արձագանքել, երբ Հակոբը որոշել է երգել։ Հակոբն էլ այդ տարիները վերհիշելով նշեց, որ դա ամենատականք վերաբերմունքը կարող էր լինել ընկերոջ հանդեպ, բայց այդ արձագանքները իրեն և՛ օգնել են, և՛ դժվարացրել իր կյանքը։ 

«Դուք պետք ա ինձ հավատայիք կամ գոնե եթե չէիք հավատում, ինձ չխանգարեիք։ Որովհետև եղել են իմ ընկերների միջից ինձ խանգարողներ, ովքեր ինձ լիքը ձևերով խանգարել են»,-նշել էր Հակոբը։

 

Խոսելով Հրաչուհի Ութմազյանի մասին՝ Հակոբն ասաց, որ այդ շրջանում Հրաչուհին իր կողքին է եղել, բայց, երբ չի անդրադարձել իր գործունեությանը, դա իրենց ցավեցրել է։

Մեկնաբանություն

Որոնում