Ինչպես է արձագանքում Արթուր Բաղդասարյանի դուստրը, երբ իր եղբոր նախկին կնոջն ամուսնության առաջարկ են անում

  • Dec 23, 2022

Starnews-ը ներկայացրել էր օրերս հայաստանյան ռեստորաններից մեկում տեղի ունեցած ամուսնության շքեղ առաջարկը։ ինչպես հայտնել էինք՝ ամուսնության առաջարկ էին արել ՕԵԿ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի որդու՝ Վահանի նախկին կնոջը, ով  «Բելաջիո» խանութի սեփականատեր, երկար ժամանակ մաքսային համակարգում աշխատած Արմեն Ստեփանյանի դուստրն է՝ Մերի Ստեփանյանը։

Վերջինս այս օրերին հայաստանյան դիզայներական ոլորտի առաջատարներից է։ Հատկանշականն այն է, որ երեկոյին ներկա է եղել Արթուր Բաղդասարյանի դուստրը, ով Մերիի եղբոր կինն է և Մերիի նախկին ամուսնու քույրը։ Բանն այն է, որ Արթուր Բաղդասարյանը նույն տուն աղջիկ էր տվել և նույն տնից աղջիկ տարել իր տուն։

Այն, որ աղջիկների հարաբերությունները Մերիի և ամուսնու բաժանումից հետո այլևս նախկինի պես չէին, փաստ էր։ Սակայն տարիների ընթացքում ամեն բան փորձում էր գնալ դեպի լավը։ Բաղդասարյանի դուստրը՝ Էլինան, ներկա է եղել օրեր առաջ տեղի ունեցած ծննդյան տարեդարձին և ամուսնության առաջարկին։

Մերիի բոլոր հյուրերը հրապարակել էին հուզիչ տեսանյութի կադրերը, սակայն Էլինան՝ոչ։ Նա նախընտրել էր չհրապարակել որևէ կադր՝ այդպիսով հարգելով եղբորը։

 

Մեկնաբանություն

Որոնում