Ինչպես է գրանցած Զիրոյանի հեռախոսահամարը` Իննա Խոջամիրյանի հեռախոսի մեջ. ԲԱՑԱՌԻԿ

  • Nov 21, 2022

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը Գրիգի <<Զանգիր ասեմ>>հաղորդման հյուրն է։ Հետաքրքրականն այն է, որ երբ Գրիգը թերթում էր Իննայի հեռախոսում առկա համարները, նա նկատեց 3 ոզնու էմոջիով հեռախոսահամար։ Սկզբում Իննան ասաց, որ այդ համարին չի կարելի զանգել, այնուհետև փորձեց վերցնել հեռախոսը՝իբրև ճշտելու համար, թե ում հեռախոսահամարն է։

Դե իսկ Գրիգը, խորամանկորեն նկատեց, ինչն էլ դրդեց Իննային խոստովանել, որ 3 ոզնին Զիրոյանն է։

Նշենք, որ Գրիգի հաղորդումն այս օրերին ամենատարածվածներից է։

Նրա հաղորդման շրջանակներում շատ հայտնիներ են մեղմ ասած խայտառակվում։

Կառանձնացնենք երգչուհի Սոնա Շահգելդյանի մասնակցությամբ հաղորդումը, որի ժամանակ հնչել էր հետեւյալ հարցը. «Թվարկիր Էստոնիայի դրոշի գույները վերեւից ներքեւ»:

Սոնան էլ որոշել էր պարծենալ իր գիտելիքներով, երգչուհին նշել էր. «Էստոնիայի մայրաքաղաքն էլ Տալինն է, հաստատ գիտեմ, հետո չասես՝ չգիտեմ: Լատվիա, Լիտվա, Էստոնիա՝ Պրիբալտիկա: Յույմալան էլ Լատվիայի մայրաքաղաքն է»:

Հավելենք, որ վերջերս էլ Գրիգի հյուրը բլոգեր Մաշն էր, և հնչել էր հետեւյալ հարցը.

«2 ձեռքին կա 10 մատ, քանի մատ կա 10 ձեռքին»:

Մաշը զանգի միջոցով փորձել էր ստանալ պատասխանը: Նա զանգել էր իր ընկերներից Զիրոյանին`վստահ լինելով, որ իրեն կօգնի այդ հարցում:

Ինչպես ասում են`2 ընկեր են, 2 էլ մի խելքի: Զիրոյանը հնչեցնում է 100 պատասխանը, որին ի պատասխան Մաշն ասում է` էդ պատասխանը չի անցել: Այնուհետև Զիրոյանը մտածում և հնչեցնում է «200» պատասխանը: Ինչ խոսք` սկզբում Մաշին թվում է, թե Զիրոյանի պես խելացի չկա և վերջապես նա գտավ պատասխանը, բայց Գրիգի ապշած դեմքը նրան հիասթափեցնում է:

 

Մեկնաբանություն

Որոնում