«Ինչ ասես չլսեցի քո ծնվելու ու իմ մասին». Սիրուշոն ծննդատնից կադրեր է հրապարակել

Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի ավագ որդին՝ Ռոբերտը, այսօր նշում է ծննդյան տարեդարձը։

Օրվա առթիվ՝ Սիրուշոն կադրեր է հրապարակել ծննդատնից, որոնք արվել են 12 տարի առաջ։ Տեսանյութին կից նա գրել է.

«Շնորհավոր ծնունդդ իմ տղա.. ինչ ասես չլսեցի տարիներ շարունակ քո ծնվելու ու իմ մասին…

Էս պահը մշտապես կմնա ինձ հետ…իմ կյանքի ամենասիրած, ամենաանբացատրելի, ԱՄԵՆԱ 3 պահերից մեկը՝ առաջինը․․

12 տարի անցավ ու արդեն մեր ընկերն ես»։