Լավագույն սկեսուրը… Սամվել Ալեքսանյանի հարսը հրապարակել է սկեսուրի նվերը

  • Dec 07, 2022

Սամվել Ալեքսանյանի կինը`Շողերինան, բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում: Քիչ պակաս ակտիվ է նրանց հարսը`Ինգան:

Starnews-ի աչքից չի վրիպել, որ Ինգան հրապարակել է այն ծաղիկները, որոնք ստացել է սկեսուրից:

«Լավագույն սկեսուրը»,- գրել է Ինգան`ցույց տալով շքեղ ծաղկեփունջը, որը ստացել է սկեսուրից:

Նշենք, որ օրեր առաջ էլ Շողերինան շնորհավորանք էր գրել իր հարսի ծննդյան օրվա առթիվ, որը ևս ներկայացրել էինք:

Շողերինան մասնավորապես գրել էր.

<<Ինգուլ ջան,աղջիկը երբ գալիս է քեզ հարս, դառնում է քո աղջիկը, քո տղայի կեսը, տան լուսավոր կետը: Ինչու՞ լուսավոր. Քանզի երեխան լույս է, իսկ նա դառնում է տան լույսը բերող ուժը Ծնունդդ շնորհավոր ԻՄ ԱՂՋԻԿ»:

Մեկնաբանություն

Որոնում